Բելառուսը դեմ չէ ՌԴ-ի հետ միասնական արժույթ ունենալուն. Լուկաշենկո

17:10 • 17.10.14

Բելառուսը Ռուսաստանի հետ դաշնակցային պետությունում միասնական արժույթ մտցնելուն դեմ չէր լինի, բայց պնդում է էմիսիոն կենտրոնի ստեղծման հարցում հավասարության վրա, հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Նա բացատրել է, որ իր պատկերացմամբ հավասարություն նշանակում է երկու երկրների շահերից բխող բոլոր հարցերի լուծում:

 

«Էմիսիոն կենտրոնը պետք է լինի անկախ»,- ընդգծել է Լուկաշենկոն:

 

Բելառուսի և Ռուսաստանի դաշնակցային պետության ստեղծման մասին պայմանագիրը ստորագրվել է 1999 թվականին: Դաշինքի նախագիծը ենթադրում է միասնական քաղաքական, տնտեսական, ռազմական, մաքսային, արժութային և իրավաբանական տարածք: