Մերկելը և Պուտինը Միլանում քննարկել են Ուկրաինայի հարցը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որը կայացել է հոկտեմբերի 16-ի գիշերը Միլանում, տևել է մոտ 2.5 ժամ, հայտնում է Deutsche Welle-ն։
Հանդիպման արդյունքների հիման վրա գերմանական կողմը դեռևս հայտարարություններ չի արել։ Հայտնի է միայն, որ Մերկելը և Պուտինը մտադիր էին քննարկել իրավիճակը Ուկրաինայի արևելքում։
Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ հանդիպման ընթացքում կողմերը «ունեցել են բավականին մանրամասն քննարկում Մինսկի պայմանավորվածությունների ընթացքի վերաբերյալ»։
Նրա խոսքով, «դեռևս շարունակվում են լուրջ տարաձայնությունները ներուկրաինական հակամարտության շուրջ»։ Պոսկովը na7 նշել է, որ հանդիպմանը շոշափվել է Ուկրաինայի արևելքում հրադադարի ռեժիմի մոնիտորինգի թեման և քննարկվել է գազային հարցը։










