Միջերկրածովյան դիետան օգնում է կանխել մետաբոլիկ սինդրոմը

18:39 • 17.10.14

Գիտնականները պարզել են, որ ի տարբերություն ցածր ճարպային դիետաների՝ ձիթապտղի յուղի կիրառմամբ միջերկրածովյան դիետան նվազեցնում է մետաբոլիկ սինդրոմի զարգացման ռիսկը: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Science World Report-ին:

Մետաբոլիկ սինդրոմի ռիսկային գործոնի նվազեցումը կապված է հենց սննդակարգի, այլ ոչ թե քաշի նվազեցման կամ կալորիաների մաշեցման հետ: 


Մետաբոլիկ համախտանիշի նշանների թվին են պատկանում՝ արյան բարձր ճնշումը, «դրական» խոլեստերինի ցածր մակարդակը, տրիգլիցերիդների բարձր մակարդակը և արյան մեջ շաքարի բարձր քանակը, ինչը մեծացնում է շաքարախտի առաջացման վտանգը: Ախտորոշումը կատարվում է երեք կամ ավելի ախտանիշների առկայության դեպքում:
 

Միջերկրածովյան դիետան օգնում է կանխել մետաբոլիկ սինդրոմը