SMS հանդերձյալ աշխարհից. բրիտանուհին հաղորդագրություն է «ստացել» հանգուցյալ տատիկից (լուսանկարներ)
Բրիտանուհի Շերի Էմերսոնը մի քանի SMS հաղորդագրություն է ստացել այն բջջային հեռախոսից, որը տարիներ առաջ թաղվել է հանգուցյալ տատիկի հետ, գրում է Газета-ն։
Էմերսոնի տատիկը մահացել է 58 տարեկանում։ Կենդանության օրոք նա սիրել է տեքստային հաղորդագրություններ ուղարկել բարեկամներին, այդ պատճառով էլ նրա դագաղում են դրել նաև հեռախոսը։ O2 օպերատորը հանգուցյալի ընտանիքին վստահեցրել է, որ այդ համարն այլևս չի օգտագործվի։
Տատիկի մահից հետո բարեկամները շարունակել են SMS-ներ գրել այդ համարին՝ իրենց վիշտը հաղթահարելու համար։ Սակայն մի օր Շերին պատասխան է ստանում՝ «Ես հետևում եմ ձեզ, ամեն ինչ լավ կլինի, պարզապես առաջ գնացեք»։
Պարզվել է, որ Էմերսոնի մահից 3 տարի անց ընկերությունը նրա համարը փոխանցել է այլ հաճախորդի, ով մտածել է, որ դա ընկերների կատակներն են և սկսել է պատասխան նամակներ ուղարկել։
Շերի Էմերսոնի խոսքով՝ նախ նա շատ է վախեցել և մտածել է, որ ինչ-որ մեկը քանդել է տատիկի գերեզմանը և տարել հեռախոսը։
Նրան հաղորդագրություններ ուղարկող մարդն արդեն ներողություն է խնդրել, երբ իմացել է ողջ ճշմարտությունը։













