Նիգերիայից Նյու Յորք թռչող օդանավի ուղևորներից մեկը մահացել է թռիչքի ժամանակ՝ խուճապ առաջացնելով ինքնաթիռում

22:09 • 17.10.14

63-ամյա ամերիկացի տղամարդը փսխելուց հետո մահացել է օդանավում՝ Նիգերիայից Նյու Յորքի Ջոն Քենեդու անվան օդանավակայան թռիչքի ժամանակ:


Ինչպես գրում է Daily Mail-ը` միջադեպը վախ է առաջացրել, որ տղամարդը կարող էր «Էբոլա» վիրուսով հիվանդ լինել, սակայն Հիվանդությունների վերահսկման կենտրոնից հաստատել են, որ նա վիրուսով վարակված չի եղել:


Ուղևորը, որի անունը չի հաղորդվում, Arik Air-ի օդանավ էր բարձրացել Լագոսում` չորեքշաբթի գիշերը: Վերհասկման կենտրոնի աշխատակիցները խնդրել են 145 ուղևորին՝ մնալ օդանավում, ապա թեստեր անցկացնելով մահացածի մարմնի վրա` հայտնել են, որ նա հիվանդ չի եղել որևէ մահացու վիրուսով: Տղամարդը կրծքավանդակի ցավ է ունեցել մահից առաջ: