Քաղցրավենիքը զրկում է երեխաներին նորմալ հիշողությունից
Եթե երեխայի սննդակարգում շաքարի պարունակությամբ մթերքները շատ են, նա ո'չ միայն քաշ է հավաքում, այլև` հիշողության հետ կապված խնդիրներ է ունենում: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով The Times of India-ին:
Հարավային Կալիֆորնիայի համալսարանի մասնագետները եկել են այն եզարահանգմանը, որ ուղեղը շատ զգայուն է սննդակարգի փոփոխման հանդեպ, հատկապես` դեռահասության տարիներին, երբ օրգանիզմի զարգացման կարևորագույն համակարգն է ձևավորվում:
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ շաքարի բարձր քանակությամբ սննդակարգը հիշողության կորստի ժ է հանգեցնում: Նրանց ուղեղի հիշողության ձևավորման համար պատասխանատու հատվածում՝ հիպոթալամուսում, բորբոքման, ինչպես նաև` նախնական շաքրախտի նշաններ են դրսևորվում:










