Սեուլի արվարձանում համերգի ժամանակ 16 մարդ է մահացել
Սեուլի Սոնամ արվարձանում 16 մարդ է մահացել համերգի ժամանակ օդափոխիչ համակարգի հատվածի ընկնելու հետևանքով, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով «Ռենհապ» գործակալությանը: Եվս 10 վիրավոր գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Համերգի ժամանակ 20-ից ավելի մարդ՝ փորձելով ավելի հարմար տեղ գտնել, նստել է օդափոխման համակարգի մետաղական վանդակի վրա: Կառույցը չի դիմացել քաշին, և մարդիկ ընկել են 10 մետր խորությամբ հորը:
Տեղական թատերական գործակալություններից մեկի կազմակերպած բացօթյա համերգն անց էր կացվում Պանգյո տեխնոլոգիական հովտում և մոտ 700 մարդ էր հավաքել:










