Սիրիական բանակը ոչնչացրել է Դեր Զորում «Իսլամական պետության» շտաբը
Սիրիական բանակը ոչնչացրել է Դեյր էզ Զոր (Դեր Զոր) նահանգում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համակարգող շտաբը, հայտնում է РИА Новости-ն՝ «Ալ Մայադին» լիբանանյան հեռուստաալիքին հղումով։
Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ իսլամիստների շտաբը ոչնչացվել է սիրիական բանակի հարձակողական գործողությունների ընթացքում։ Արդյունքում վերացվել են մեծ թվով իսլամիստներ, որոնցից շատերը չեն եղել Սիրիայի քաղաքացիներ։
Դեյր էզ Զորում ԻՊ-ի գրոհայինների խոշոր խմբավորումները սեպտեմբերի սկզբից կատաղի մարտեր էին վարում սիրիական բանակի դեմ՝ ՌՕՈՒ-ի բազան գրավելու համար։
Այս շաբաթվա սկզբից իրավիճակը փոփոխվել է, և սիրիական ռազմական ուժերը մի քանի օր շարունակ հարձակողական գործողություններ են վարում՝ Դեյր էզ Զորում աստիճանաբար նոր տարածքներ ազատագրելով:










