Twitter-ը հայտնել է, որ փորձարկումներ է անում օգտատերերի նորությունների ժապավենների հետ

17:34 • 17.10.14

Միկրոբլոգների ցանցի սեփականատեր Twitter ընկերությունը հայտնել է, որ պարբերաբար փորձարկումներ է անցկացնում, որոնց շրջանակում օգտատերերը տեսնում են գրառումներ այն օգտատերերից, որոնց իրենք չեն հետևում, հայտնում է interfax.ru-ն՝ Twitter ընկերության բլոգին հղումով։

 

Ընկերությունից բացատրել են, որ ծառայության ծրագրավորողները մշտապես զբաղվում են գրառումների ժապավենների աշխատանքի բարելավմամբ, և այդ պատճառով ավելացրել են մի շարք գրառումներ, որոնք կարող էին հետաքրքիր լինել օգտատերերին։

 

Նրանք առաջնորդվել են այն թեմաներով կամ գրառումներով, որոնց բաժանորդագրվել է այս կամ այն օգտատերը, որպեսզի պարզեն նրա հետաքրքրությունների շրջանակը։

 

Բացի այդ, ցուցադրվել են նաև այնպիսի գրառումներ, որոնք առավել հայտնի են կամ ավելի շատ ընթերցված և վերագրառված։

Twitter-ը հայտնել է, որ փորձարկումներ է անում օգտատերերի նորությունների ժապավենների հետ