Տեսանյութ այն մասին, թե ինչ արագությամբ են մանրէները տարածվում օգտագործվող իրերի վրա (լուսանկարներ)
Բրիտանական հանրային առողջության թագավորական միության գիտաշխատող դոկտոր Լիզա Էքերլին կոչ է անում զգուշանալ ամենօրյա օգտագործման իրերի վրա առկա մանրէներից, գրում է Daily Mail-ը։
Օրվա ընթացքում անհրաժեշտ է առնվազն մի քանի անգամ լվանալ ձեռքերը, քանի որ պետքարան գնալուց հետո չլվացված ձեռքերի վրա մնում է մի քանի մլն մանրէ՝ միայն մի քանի սմ-ի վրա։
Նշվում է, որ գրասենյակային յուրաքանչյուր 4 աշխատակցից 1-ը չի լվանում ձեռքերը պետքարան գնալուց հետո, ինչը նշանակում է՝ նա անտեսանելի մանրէները տարածելու է՝ ստեղնաշարի, հեռախոսի և այլ պարագաների հպվելով։
Միջին գրասենյակային աշխատակիցն այս կամ այն կերպ օրական 10 միլիոն մանրէի է առնչվում։ Մանրէներն ամենուր են՝ դռներին, համակարգչային սեղանին, խոհանոցային թեյնիկին և այլն։
Մեկ ստեղնաշարի 2.5 ք/սմ հատվածում կա 3.000 մանրէ, ավելի քան 1.600-ը՝ համակարգչային մկնիկի վրա։





















