Ալբերտ Մուսայելյանն անցել է ռուսական The Voice նախագծի հաջորդ փուլ (տեսանյութ)
Ռուսական The Voice երաժշտական հեռուստանախագծի «կույր» լսումներին արդեն հաջորդել է ժյուրիի յուրաքանչյուր անդամի ընտրյալների միջև մրցապայքարը. ժյուրիի յուրաքանչյուր անդամի ընտրյալների խմբի երկուական անդամ պայքարում են միմյանց հետ, արդյունքում՝ ընտրվում է մեկը:
Պելագեայի խմբի անդամների՝ Սարատովից Ալբերտ Մուսայելյանի և Վլադիկավկազից Նիկիտա Վասիլևի միջև մրցապայքարում հաջորդ փուլ է անցել հայազգի երիտասարդը:
Տեսանյութը՝ ստորև.










