Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի անդամներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի մի խումբ անդամների`խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանի գլխավորությամբ և Հայաստանի գիտության ու մշակույթի ներկայացուցիչների:
Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմից՝ հանդիպմանը քննարկվել են բանակ-հասարակություն կապերի խորացմանը, Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը, տարածաշրջանային գործընթացներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող մի շարք հարցեր:
Երկրի ղեկավարը նշել է, որ բանակի մարտունակության մակարդակը մեծապես կախված է նաև զինված ուժերի և հասարակության ամուր կապերից` այս համատեքստում կարևորելով հասարակական և գիտամշակութային ոլորտի ականավոր գործիչների պարբերաբար այցելությունները զորամասեր, ինչպես նաև նրանց կողմից տարվող աշխատանքը հայրենիքում և արտերկրում Հայաստանի ու Արցախի պատմությանը, քաղաքականությանը, տնտեսությանը, մշակույթի և այլ ոլորտներին առնչվող որակյալ նյութերի ներկայացման ուղղությամբ:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք:










