Ավստրալիայում էլեկտրական մեքենան արագության ռեկորդ է սահմանել (տեսանյութ)

01:09 • 18.10.14

Ավստրալիայի Նոր հարավային Ուելսի համալսարանի ուսանողները eVe անվամբ էլեկտրական մեքենա են ստեղծել, որը կարողաղացել է մեկ լիցքավորման պարագայում 500 կմ ճանապարհ հաղթահարել՝ միջինը 107 կմ/ժ արագություն զարգացնելով: Այս մասին հաղորդում է auto.newsru.com-ը՝ հղում կատարելով ABC-ին:


Այսպիսով՝ ուսանողներին հաջողվել է գերազանցել նախկինում գրանցված և 26 տարի իր դիրքերը պաշտպանած 73 կմ/ժ արագության ռեկորդը: FIA միջազգային ավտոմոբիլային ասոցիացիան հաստատել է այդ նվաճումը՝ գրանցելով ավտոմեքեանայի առավելագույն 109.9 կմ/ժ արագությունը:


eVe-ն լիցքավորվում է մասնագիտացված էլեկտրական վարդակի օգնությամբ՝ 5, իսկ սովորոկանի պարագայում՝ 8 ժամվա ընթացքում: Ավտոմեքենայի վրա տեղադրվել են նաև հավելյալ արևային վահանակներ, որոնց շնորհիվ մեքենան կարող է ռեզերվային 800 կմ արագության հասնել:


 

Ավստրալիայում էլեկտրական մեքենան արագության ռեկորդ է սահմանել (տեսանյութ)