Դևիդ Բեքհեմը տեսահոլովակ է ստեղծել` ի պաշտպանություն Էբոլա վարակի դեմ պայքարի (տեսանյութ)

21:05 • 18.10.14

Հանրահայտ ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը տեսահոլովակ է ստեղծել, որտեղ բոլորին կոչ է անում աջակցել Էբոլա վարակի դեմ տարվող պայքարին: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով «Рев'ю ТЛТ»-ին:


Իր տեսահաղորդագրության մեջ Բեքհեմը նաև հիշեցնում է բոլորին վտանգավոր վարակից պաշտպանվելու տարբերակները և խնդրում է օգնել UNICEF-ի մանկական ֆոնդին, որը փորձում է պաշտպանել երեխաներին վտանգավոր վարակից: