ԱՄՆ փորձագետներն առաջարկում են բջջային հեռախոսները լիքավորել մարդկային քրտինքով

00:37 • 18.10.14

ԱՄՆ փորձագետներին հաջողվել է պարզել, որ տեխնոլոգիական սարքերը, մասնավորապես՝ բջջային հեռախոսները, որոնք ցածր էներգիայի սպառման աղբյուր են հանդիսանում, կարելի է լիցքավորել մարդկային քրտինքի միջոցով: Այս մասին հաղորդում է Роасбалт.ru-ն՝ հղում կատարելով Healthvesti-ին:


Նշվում է, որ դա կիրականացվի հատուկ բիոսենսորային մարտկոցների շնորհիվ: Կալիֆորնիայի համալսարանի գիտաշխատողները հայտնել են, որ տվյալ սարքն ամրացվում է մարմնին, որից հետո ֆիզիկական ծանրաբեռնվածության արդյունքում առաջացած քրտինքը էներգիայի առաջացման հումք է հանդիսանում:


Սարքի արտաքին տեսքը հատուկ ներբաններով մարմնին ամրացված դաջվածք է հիշեցնում և անմիջապես աշխատանքի է անցնում, հենց մարդն սկսում է քրտնել: Քրտինքի կաթիլը, ընկնելով սենսորի վրա, վերամշակվում է՝ դառնալով էներգիա:
 

ԱՄՆ փորձագետներն առաջարկում են բջջային հեռախոսները լիքավորել մարդկային քրտինքով