Facebook-ը դեմ է, որ ամերիկացի իրավապահները կեղծ էջեր բացեն սոցցանցում
Facebook ընկերության անվտանգության ծառայության պետ Ջո Սալիվանը նամակ է հղել ԱՄՆ-ի Թմրանյութերի դեմ պայքարի վարչությանը:
«Վզգլյադ»-ի փոխանցմամբ՝ Սալիվանը նամակում ասել է, որ իրավապահ մարմինները «պետք է հետևեն նույն կանոններին, ինչ շարքային օգտատերերը», այլ ոչ թե «ֆեյք» էջեր օգտագործեն:
Նման նամակ էր հղվել Նյու Յորքի մի բնակչուհու բողոքից հետո, ով հայտնել էր, որ վարչությունից կեղծել են իր էջը, հրապարակել լուսանկարներ, որոնք եղել են իր հեռախոսում, երբ տարիներ առաջ նրան ձերբակալել էին թմրանյութեր պահելու կասկածանքով:
ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունից խոստացել էին մանրամասն ուսումնասիրել միջադեպը:










