Շվեդ բարետես նախարարը հուզել է թուրք աղջիկների սրտերը

11:29 • 18.10.14

Շվեդիայի առողջապահության նոր նախարարը՝ 29-ամյա Գաբրիել Վիքսթրոմը, անհավանական հետաքրքրություն է առաջացրել սոցցանցերի իգական սեռի ներկայացուցիչների շրջանում, հայտնում է Russia Today-ը:

 

Սակայն ոչ թե իր հայրենիքում, այլ՝ Թուրքիայում: Պատճառը Twitter-ում նրա տպավորիչ նկարն ու դրան կից թուրքերեն գրությունն են:

 

Դեռ երկու շաբաթ առաջ նոր նախարարն ընդամենը 2.000 հետևորդ ուներ այդ միկրոբլոգում, այժմ նրանց թիվը հասել է 22.800-ի: Նախարարի երկրպագուներն իրենց էջերում տարածում են պաշտոնյայի էջից վերցրած նկարները, նրան անվանում «գրավիչ նախարար»: Նրանց մեծ մասը Թուրքիայից է, ինչն էլ Վիքսթրոմին ստիպել է թուրքերենով շնորհակալություն հայտնել երկրպագուներին:

 

Սակայն նախարարը կարծում է, որ նման հետաքրքրության պատճառը ոչ միայն իր բարետես արտաքինն է, այլև երիտասարդ տարիքը: