Հրվ. Կորեայում մահացած են գտել համերգի կազմակերպչին, որի ժամանակ 16 մարդ էր մահացել
Հարավային Կորեայում մահացած են գտել համերգի կազմակերպիչներից մեկին, որի ժամանակ 16 մարդ էր մահացել, հայտնում է gazeta.ru-ն՝ «Ռենհափ» գործակալությանը հղումով:
Նշվում է, որ տղամարդը, ով պատասխանատու է եղել համերգի անվտանգության համար, կարող էր ցած նետվել 10-հարկանի շենքի պատուհանից՝ ոստիկանության հարցաքննությունից հետո:
Ներկայում ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հրվ. Կորեայում փոփ համերգի ժամանակ 14 մարդ է մահացել օդափոխիչ ճաղավանդակի ընկնելու հետևանքով: Դահլիճում գտնվել է 700 մարդ:










