Ուկրաինայում պատգամավորի վրա հավկիթներ են նետել

13:20 • 18.10.14

Ուկրաինայի ծայրահեղական կուսակցության առաջնորդ, Գերագույն ռադայի պատգամավոր Օլեգ Լյաշկոյի վրա Իվանո-Ֆրանկովսկում հավկիթներ են նետել: Նա շրջան էր այցելել հոկտեմբերի 17-ին նախընտրական քարոզարշավի շրջանակում, հայտնում է ուկրաինական ТСН հեռուստաալիքը:

 

Քաղաքում քաղաքական գործչին դիմավորել են ինչպես ծափահարություններով, այնպես էլ «Ամո՛թ» բացականչելով:

 

«Մենք հուսով ենք, որ ուկրաինացի ժողովուրդը լավ կմտածի և կտեսնի, որ այս մարդը հուսալի չէ: Նրա ասածներն արածների հետ չեն բռնում: Նա ասում է, որ ժողովրդի կողքին է, նրա հետ, բայց դա այդպես չէ »,- ասել է մի աղջիկ:

 

Հեռուստաալիքի տեղեկության համաձայն՝ Իվանո-Ֆրանկովսկ մեկնելու համար Լյաշկոն վարձակալել է 6 տեղանոց օդանավ: Ըստ լուրերի՝ նման թռիչքն արժե 12.000-18.000 դոլար:

 

Ուկրաինայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի կունենան հոկտեմբերի 26-ին: