Ուկրաինայի մոտ 200.000 քաղաքացի ապաստան է ստացել ՌԴ-ում. Դաշնային միգրացիոն ծառայություն

14:41 • 18.10.14

Ուկրաինայի ավելի քան 193.000 քաղաքացի ապաստան է ստացել Ռուսաստանի Դաշնության տարածքում, հայտնում է gazeta.ru-ն՝ ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության մամուլի կենտրոնին հղումով։

 

Նշվում է, որ ավելի քան 222.000 մարդ է դիմել փախստականի կարգավիճակ ստանալու համար։

 

«Փախստականի կարգավիճակի և ժամանակավոր ապաստանի համար դիմել է 222.800 մարդ։ Ապաստան է տրամադրվել 193.800-ին»,- հայտնել են գերատեսչությունից։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ավելի քան 219.000 քաղաքացի է դիմել փախստականի կամ ժամանակավոր ապաստանի համար։