Աջարիայում փոթորիկ է, վնասվել է Բաթումիի նոր զբոսայգին

15:01 • 19.10.14

Աջարիայի սևծովյան ափին այսօր սկսված ուժեղ փոթորիկի արդյունքում հսկայական ալիքները վնասել են Բաթումիի նոր զբոսայգին, հայտնում է newsgeorgia.ru-ն։


Աջարիայի արտակարգ իրավիճակների կենտրոնի ծառայության պետ Մամուկի Տուրմանիձեի խոսքով՝ ալիքները վնասել եննոր զբոսայգու հեծանվային և հետիոտնային ճանապարհները։ 


Բացի այդ, Քոբուլետիում ուժեղ քամին պոկել է 2 ծառ, որոնցից մեկն ընկել է Թուրքիայի քաղաքացու մեքենայի վրա և վնասել հոսանքի լարերը, ինչի արդյունքում տեղացի բնակիչները մնացել են առանց էլեկտրաէներգիայի։


Տուրմանիձեն նշել է նաև, որ աղետի հետևանքով Զվարե գյուղի մոտ սողանքներ են եղել, որոնք փակել են ավտոճանապարհը։ Երթևեկությունն այս հատվածում վերականգնվել է մաքրման աշխատանքներից հետո։