Այսօր երեկոյան Մարսի կողքով անցնելու է Siding Spring գիսաստղը (տեսանյութ)
Աստղագետները պատրաստվում են միլիոն տարին մեկ անգամ տեղի ունեցող տիեզերական կարևոր իրադարձության, երբ Siding Spring գիսաստղը անցնում է Մարսի կողքով՝ մոլորակին շատ մոտիկ, գրում է rt.com-ը։
202.000 կմ/ժ արագությամբ հսկայական սառցագունդ՝ Siding Spring գիսաստղը, ուղեկցվելով իր ետևից փոշու մեծ պոչով, անցնի կարմիր մոլորակի կողքով ընդամենը 140.000 կմ հեռավորության վրա։
Այս իրադարձությունը տեղի կունենա այսօր ՀՀ ժամանակով 22:00-ին։
Այն բացահայտվել է 2013-ին Siding Spring աստղադիտարանում, որի անունով էլ այն կոչվում է։ Գիսաստղը կարող է ունենալ մինչև 8 կմ լայնություն։
ՆԱՍԱ-ն ներկայացրել է տեսանյութ (անգլ.), որը պատմում է գիսաստղի մասին։ Տեսանյութում նաև նշվում է, որ գիսաստղի իր ետևից թողած մասնիկների և գազի վնասակար ազդեցությունից խուսափելու համար Մեյվն կոչվող արբանյակը կթաքնվի Մարսի ետևում։














