Ուրմիա լճի ցամաքումը, Լաս Վեգասի բնակեցումը և այլ փոփոխություններ մոլորակի վրա՝ շարժանկարներով
Համակարգչային գիտնական Ռեբեկա Մուրը, օգտագործելով Landsat արբանյակից 1984-2012 թթ. արված պատկերները, իր թիմով ստեղծել է քարտեզներ, որոնք պատկերում են տվյալ շրջանների դինամիկ փոփոխությունները։
Ալյասկայի Կոլումբիա սառցադաշտի հալոցքը

Լաս Վեգասի բնակեցումը

Դուբայի ափերի ծաղկումն ու զարգացումը

Ղազախստանի Արալ ծովը, որը ժամանակի աշխարհի 4-րդ ամենամեծ լիճն էր, սակայն այն ցամաքեց, երբ գյուղատնտեսական նպատակներով փոխեցին լիճը սնող երկու գետի հունը:

Իրանի Ուրմիա լճի ջրերի միայն 5 տոկոսն է մնացել` գլոբալ տաքացման և ստորգետնյա աղբյուրների սպառման հետևանքով

Բրազիլիայի Ամազոնյան անտառների անտառահատումը











