Կանադան ԱՀԿ-ին կտրամադրի Էբոլայի փորձնական պատվաստանյութի 800 չափաբաժին

13:54 • 19.10.14

Կանադայի կառավարությունը Ժնևում Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն ուղարկելու է Էբոլայի փորձնական պատվաստանյութի 800 չափաբաժին, հայտնում է Reuters-ը։


Մատակարարումն իրականացվելու է 3 խմբաքանակով, որոնցից առաջինն ուղարկվելու է հոկտեմբերի 20-ին։ ԱՀԿ-ն պատրաստվում է բաշխել պատվաստանյութը համաճարակից առավել տուժած երկրների միջև։


Տենդի դեմ պատվաստանյութը մշակվել է Մանիտոբա շրջանի Վինիպեգեի միկրոբիոլոգիայի պետական ազգային լաբորատորիայում։


Այժմ պատվաստանյութը ԱՄՆ Ուոլտեր Ռիդի անվան զինվորական հետազոտական ինստիտուտում անցնում է կլինիկական փորձարկումներ մարդկանց վրա, այն բանից հետո, երբ կենդանիների փորձարկումներում այն դրական արդյունք է տվել։


Կանադան իր մոտ կպահի Էբոլայի դեմ իրենց ստեղծած պատվաստանյութի նմուշների մեկ երրորդը, չնայած այս երկրում դեռևս Էբոլայի վարակի ոչ մի դեպք չի գրանցվել։