Հոնկոնգում վերսկսվել են բախումները ակտիվիստների և ոստիկանների միջև (լուսանկարներ)
Հոնկոնգում երեկ սկսվել է Occupy Central շարժման ակտիվիստների և ոստիկանների միջև բախումների նոր ալիքը, այն բանից հետո, երբ ցուցարարները կրկին փորձել են իրենց հսկողության տակ առնել ցույցերի հարթակը Մոնգ Կոկ թաղամսում և բարիկադներ կառուցել։
Նոր բախումների պատճառը դարձել է տեսանյութը, որում ոստիկանները ծեծում են ցուցարարներից մեկին։ Ոստիկանության տվյալներով` գիշերային բախումներին մասնակցել է մոտ 9.000 մարդ։
Հոնկոնգի բախումների նոր ալիքը՝ Reuters-ի ֆոտոշարքում։


















