Infiniti-ն ներկայացրել է մրցարշավային Q50 սեդանի նախատիպը
Infiniti ընկերությունը ներկայացրել է Q50 սեդանի մրցարշավային տարբերակի նախատիպը: Ինչպես գրում է Motor.ru-ն` հաջորդ սեզոնին երկու նման մեքենա կմասնակցի Մեծ Բրիտանիայում անցկացվող Մրցարշավային մեքենաների համաշխարհային առաջնությանը (World Touring Car Championship):
Մրցարշավային Infiniti-ն կվարի Ռիչարդ Հոուկենը, ով ակումբային մրցարշավներում երեք չեմպիոնական տիտղոսի է արժանացել: Q50-ի տեխնիկական բնութագրիչների մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում:












