Audi-ն հետաձգել է Lamborghini արտաճանապարհայինի թողարկումը (լուսանկարներ)

19:36 • 19.10.14

Lamborghini-ի սերիական արտաճանապարհայինի արտադրության ծրագիրը դեռևս պաշտոնական հավանության չի արժանացել Audi-ի ղեկավարության կողմից: 

Ինչպես գրում է Motor.ru-ն` ավտորարտադրողը հետաձգում է որոշումը աշխարհում անկայուն տնտեսական իրավիճակի և Մերձավոր Արևելքում տիրող անկայունության պատճառով: 

Lamborghini արտաճանապարհայինի կոնցեպտը ներկայացվել էր երկու տարի առաջ Պեկինի ավտոսրահում: Իտալական ընկերությունը մտադիր է Urus-ը սերիական թողարկման ներկայացնել 2017-ին: Մոդելի շարժիչների շարքը կհամալրեն 4 լիտր աշխատանքային ծավալով 8 մխոցային երկտուրբո շարժիչը, ինչպես նաև V10 կամ V12 ագրեգատները:

 

 

Audi-ն հետաձգել է Lamborghini արտաճանապարհայինի թողարկումը (լուսանկարներ)