Գիտնականները պարզել են, որ մարդկանց քայլվածքը մեծապես ազդում է տրամադրության վրա
Դեռևս վաղ ժամանակներից հայտնի է, որ մարդկանց քայլվածքն ազդում է նրանց տրամադրության վրա, որի հիման վրա գիտնականները պարզել են, որ քայլվածքի փոփոխությունից փոխվում է նաև տրամադրությունը: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով The Daily Mail-ին:
Տխուր մարդկանց ուսերը սովորաբար կախ ընկած են լինում, իսկ երջանիկ մարդիկ ձիգ կեցվածքով են քայլում: Կանդայի հեռանկարային հետազոտությունների համալսարանի անցկացրած նոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քայլվածքի փոփոխության պարագայում հնարավոր է փոխել նաև տրամադրությունը և երջանիկ լինել:










