Իսպանիայում վնասազերծվել է վրացական հանցավոր խմբավորում
Իսպանիայում չեզոքացվել է վրացիներից բաղկացած խոշոր հանցավոր խմբավորում։ «Քարտուլի» գործողության արդյունքում, որին մասնակցել են երկրի Ազգային ոստիկանությունը և Քաղաքացիական ավիացիան, ձերբակալվել է 28 մարդ։
Բանդան հեղինակ է առնվազն 50 գողության։ Խմբավորումը գործել է Մադրիդի, Կատալոնիայի, Կաստիլիա լա Մանչի ինքնավար համայնքներում, հայտնում է apsny.ge-ն։
Ինչպես հայտնում են իսպանական աղբյուրները, հանցախումբը ձևավորվել է 2 քրեական խմբավորումների անդամներից՝ ռուսական և վրացական։ Բոլոր 28 ձերբակալվածները վրացիներ են՝ 22-58 տարեկան։ Նրանք կողոպտել են տներ, հիմնականում Մադրիդ, Բարսելոնա, Սյուդադ Ռեալ, Ալբասեթ, Տրես Կանտոս, Լաս Ռոսաս և այլ քաղաքներում։










