Շարապովան քննադատել է Տարպիշյովին՝ Ուիլիամս քույրերի մասին սեքսիստական կատակի համար

16:58 • 19.10.14

Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան քննադատել է Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշյովին Ուիլիամս քույրերի մասին անհաջող կատակի համար, գրում է lenta.ru-ն։

 


Սինգապուրում կայացած մամուլի ասուլիսին նա ասել է, որ Տարապիշյովի արտահայտությունները անհարգալից և անթույլատրելի են, բացի այդ Շարապովան ուրախ է, որ բացի իրենից շատերը վրդովվել են միջադեպից, ներառյալ Կանանց թենիսի ասոցիացիան։


Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Առաջին ալիք ռուսական հեռուստաալիքով հեռարձակված «Վեչերնի Ուրգանտ» հաղորդաշարի ընթացքում Ռուսաստանի թենիսի հավաքականի ղեկավարը ամերիկացի թենիսիստուհի քույրեր Սերենա և Վինուս Ուիլիամսների մասին խոսելիս նրանց «եղբայրներ» է անվանել՝ իրենց ֆիզիկական տեսքի համար։


Արդյունքոմ Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) տուգանել է Տարպիշյովին առավելագույն տույժով, որը հասանելի է նման արարքի համար՝ 25.000 դոլարով, բացի այդ նրան մեկ տարով կասեցրել են նրա աշխատանքային գործունեությունը և հորդորել ներողություն խնդրել։


Տարապիշյովը ներողություն է խնդրել ամերիկացի թենիսիստուհիներից ասելով, որ դա ընդամենը հումորային հաղորդման շրջանակներում է եղել։


Սերենա Ուիլիամսը անդրադառնալով կատակին ասել է, որ այն ռասիստական և սեքսիստական է։