Մատոցիկլավարների խրախճանքը. մայրաքաղաքի կենտրոնում զանազան հնարքներ անող մոտոցիկլավարները կպատժվեն, եթե խախտել են կանոնները

21:09 • 20.10.14

50 խորանարդ սանտիմետր հզորության շարժիչ ունեցող ունեցող մոտցիկլետները պետք է ունենա պետհամարանիշներ, այլապես կենթարկվեն վարչական պատասխանատվության: Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ ի պատասխան համապատասխան հարցման:

 

Նշենք, որ մայրաքաղաքում մոդայիկ դարձած մոտոցիկլավարները երբեմն ահռելի արագություն են բացում և չեն պահպանում ճանապարհային երթևեկության կանոնները արագության մասով:

 

Երեկ Tert.am-ի աշխատակիցն ականատես է եղել, թե երեք մոտոցիկլավար ինչպես են մայրաքաղաքի կենտրոնում «ծառս հանում» իրենց մոտոցիկլետները՝ օդում զանազան հնարքներ անելով:


ՀՀ ոստիկանությունից հայտնեցին, որ մոտոցիկլետների վարորդների վրա ևս տարածվում են ճանապարհային երթևեկության նույն կանոնները, այդ թվում նաև՝ արագությունը չգերազանցելը, և եթե նրանք խախտել են արագությունը, ապա անպայման կենթարկվեն պատասխանատվության, քանի որ նրանց պետհամարանիշերը կամրագրվեն տեսալուսանկարահանող սարքերի կողմից:

 

Իսկ 50 խորանարդ սանտիմետր հզորությունից թույլ շարժիչ ունեցող մոտոցիկլետների վարորդների վրա երթեկության կանոնները չեն տարածվում, եթե անգամ տպավորություն է, որ նրանք ժամում 120 կիլոմետրից բարձր արագությամբ են ընթանում: Երբեմն այս տպավորությունը թողնում է նրանց շարժիչի հռնդյունը, այլ ոչ թե իրական արագությունը: