ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրությունների հետ կապված վերահաշվարկի և քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ չի ստացել

19:57 • 20.10.14

2014թ. հոկտեմբերի 19-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց Ձորի մարզերի մի շարք համայնքներում կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ:


Ինչպես հայտնում են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից՝ թվով 14 համայնքից 12-ում կայացել է համայնքի ղեկավարի, 1-ում` ավագանու անդամի ընտրություններ, և 1 համայնքում կայացել են միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:


Քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել հոկտեմբերի 20-ին` մինչև ժամը 18:00-ն: Սահմանված ժամկետում վերահաշվարկի և քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել: