Արարատում՝ տան ննջարանում հրազենային վնասվածքից 37-ամյա տղամարդ է մահացել

13:18 • 20.10.14

Արտաշատի շտապ օգնության կայանից հոկտեմբերի 19-ին՝ ժամը 17։15-ին ոստիկանության բաժնում հաղորդում է ստացվել, որ «հրազենային թափանցող վնասվածք կրծքավանդակի ձախ կեսում, 3-4-րդ միջկողային տարածությունում» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 37-ամյա տղամարդու՝ Մ.Մովսիսյանի դիակը։

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ 

Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը։ Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, Մ. Մովսիսյանն իրենց տան ննջասենյակում, ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնասպանություն գործելու նպատակով, «ՏՕԶ» տիպի երկփողկանի ողորկափող որսորդական հրացանից կրակել է իր կրծքավանդակին, որի հետևանքով մահացել է։

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր։