Լույս է տեսել Հայաստանի բասկետբոլի մասին գիրք

14:50 • 20.10.14

Լույս է տեսել «Հայաստանի Բասկետբոլի պատմությունը» գիրքը, որի հեղինակն է փորձառու մասնագետ Եղիշե Դավթյանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:


Գրքի հեղինակը ներկայացնում է Հայաստանի բասկետբոլի պատմությունը ըստ տարիների՝ սկսած 1920թ. մինչ օրս: Աշխատանքում նկարագրված են մեր անվանի մարզիկների, մարզիչների, բասկետբոլ մարզաձեւի տարբեր ոլորտներում աշխատող մարդկանց մասին տեղեկություններ, ինչպես նաեւ նրանց մասին, ովքեր խաղացել կամ աշխատել են այլ երկրներում:


Գիրքը տպագրվել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի աջակցությամբ: