Քեմբրիջի դքսուհին ծննդաբերելու է 2015 թվականի ապրիլին
Քեմբրիջի դուքս Ուիլյամն ու դքսուհի Քեյթը հայտնել են երկրորդ երեխայի ծննդյան ժամկետը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Նորին մեծություններ Քեմբրիջի դուքսն ու դքսուհին ուրախ են հաստատել, որ երեխայի են սպասում 2015 թվականի ապրիլին»,- հայտնել է թագավորական ընտանիքը:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Քեմբրիջի դքսուհին նախկինի պես սուր տոքսիկոզ ունի, բայց նրա վիճակն աստիճանաբար բարելավվում է:










