Չինաստանում մուրացիկները կտրում են ուղտերի սմբակները` անցորդների խղճահարությունն արթնացնելու նպատակով (լուսանկար)
Կենդանիների իրավունքների պաշտպան ակտիվիստներn զգուշացրել են Չինաստանի բնակիչներին` գումար չտալ մուրացիկներին, ովքեր օգնություն են խնդրում անդամալույծ կենդանիների համար:
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը` համացանցում հայտնված լուսանկարները ցույց են տալիս միտումնավոր կերպով անդամահատված ուղտերին, որպեսզի անցորդներy, խղճահարությամբ լցված, ավելի շատ գումար նվիրաբերեն կենդանիներիn պահելու համար:
Ուղտին ու երկու մուրացիկին լուսանկարել են Ֆուջիան նահանգի Ֆուչժոու քաղաքում, որտեղ ոստիկանության ներկայացուցիչների խոսքով` կենդանիներին անդամահատելը նոր միտում է: Ոստիկանները չեն կարողանում որևէ միջոց ձեռնարկել նրանց դեմ, քանի որ մուրացիկները ոչ մի օրենք չեն խախտում: Այս երևույթը տարածում է գտել ապրիլից, և բավականաչափ գումար է բերում:













