ՃՏՊ Երևանում. 25-ամյա երիտասարդը մահացել է
12:18 • 20.10.14
Երևանի Դավիթ-Բեկի փողոցի թիվ 286/6 շենքի դիմաց հոկտեմբերի 19-ին, ժամը 21.30-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն»-ի վարորդը՝ 1989 թ. ծնված Գևորգ Սարգսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ ժամը 22.30-ին մահացել է:
Կատարվում է քննություն:
Placeholder










