Մոսկվան հուսով է, որ Մերձդնեստրը կզարգացնի հարաբերությունները ԵՏՄ-ի և ՄՄ-ի հետ

13:46 • 20.10.14

Մոսկվան հուսով է, որ Մերձդնեստրը կզարգացնի հարաբերությունները Եվրասիական տնտեսական միության և Մաքսային միության հետ, իսկ Քիշնևը չի խոչընդոտի դրան, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է ria.ru-ն:

 

«Ինչ վերաբերում է Մերձդնեստրի տնտեսական զարգացման հեռանկարներին, Ռուսաստանի, Մաքսային միության, Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցությանը, որ ստեղծվում է, մենք միայն ողջունելու ենք: Եվ մենք հուսով ենք, որ մոլդովական իշխանությունները չեն ստեղծի խոչընդոտներ Մերձդնեստրի արտաքին տնտեսական ազատ կապերի համար»,- ասել է նա:

 

Լավրովի խոսքով՝ «հասկանալի է, որ ներկայիս կարգավիճակով Մերձդնեստրը չի կարող մտնել Մաքսային միություն, Եվրասիական տնտեսական միություն, բայց Մերձդնեստրը, 1997 թվականի հուշագրի համաձայն, իրավունք ունի ազատ արտաքին տնտեսական գործունեություն վարել, ինչը նշանակում է՝ առանց խոչընդոտների առևտուր, ներդրումային կապեր Ռուսաստանի և Եվրոպայի հետ»: