Չինաստանում բացահայտել են կեղծ արքայադստերը

14:15 • 20.10.14

Չինաստանում ձերբակալել են 48-ամյա կնոջ, ով ներկայանում էր որպես Ցին դինաստիայի արքայադուստր, հայտնում է lenta.ru-ն՝ «Սինհուա»-ին հղումով։

 

Կասկածամիտ համաքաղաքացիներին համոզելու համար, որ նա արքայադուստր է, կինը կեղծ թղթադրամներ և ոսկու ձուլակտորներ է ցույց տվել։ 

 

Խարդախ կինը դասական սխեմայով է գործել. նա պատմել է, որ Ցին դինաստիայից է և ընտանեկան գանձեր ունի պահված Յունան և Սիչուան նահանգներում։  Կինն ասել է, որ այդ գանձերի ընդհանուր արժեքը 29 միլիարդ դոլար է (170 միլիարդ յուան)։

Նա համոզել է մարդկանց օգնել իրեն արքունական գանձերը գտնելու առաջին փուլում և խոստացել ներդրված գումարը քառապատիկ վերադարձնել։

 

Ընդհանուր առմամբ, «արքայադուստրը» կես տարում հաջողացրել է գրեթե 934.000 դոլար՝ 6 մլն յուան կորզել իր հայրենակիցներից։