Ֆրեզնո քաղաքը ՀՀ պատվավոր հյուպատոս կունենա
Ամերիկյան Ֆրեզնո քաղաքը Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս կունենա: Հյուպատոսի գրասենյակի բացման հանդիսավոր արարողությանը, որը տեղի կունենա երկուշաբթի, Pacific Southwest Building-ի ութերորդ հարկում, ներկա կգտնվեն հայ պաշտոնյաներ և Ֆրեզնոյի ներկայացուցիչները, հաղորդում է The Fresno Bee-ն:
Պերճ Աբգարյանը՝ Համայնքային բժշկական կենտրոնի բժիշկների հարաբերությունների գծով գործադիր տնօրենը, ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքի ՀՀ պատվավոր հյուպատոս է նշանակվել անցած ամիս շրջանի խորհրդի հանդիպման ընթացքում: Նա Սիրիայից Ֆրեզնո է տեղափոխվել 1979 թվականին:
Հայերը վիզաներ, քաղաքացիության փաստաթղթեր և այլ դիվանագիտական ծառայություններ ստանում էին Լոս Անջելեսում հայկական հյուպատոսությունից: Այժմ այդ ծառայությունները հասանելի կլինեն նաև Ֆրեզնոյում, գրում է The Fresno Bee-ն:










