Hyundai-ն ծրագրում է նոր սպորտային ավտոմեքենա թողարկել (տեսանյութ)

22:57 • 20.10.14

Hyundai-ի կորեկան կոնցեպտը քննարկում է ոչ մեծ սպորտային ավտոմեքենաների արտադրության հնարավորությունը: Այս մասին հաղորդում է auto.newsru.com-ը՝ հղում կատարելով Hyundai-ի եվրոպական ներկայացուցիչ Ալլան Ռաշֆորի հայտարարությանը:


Ռաշֆորի կարծիքով՝ դա Coupé մոդելների վերաթողարկում չի լինելու, քանի որ նման ավտոմեքենաները շատ կարճ կյանք են ունենում:


«Ավտոմեքենան, ինչպիսին Audi TT-ն է, մեծ պահանջարկ է ձևավորում, երբ նոր է շուկա մտնում, սակայն որոշ ժամանակ անց պահանջարկը արագ նվազում է»,-նշել է Ալլան Ռաշֆորը:


Hyundai ընկերությունում ենթադրում են, որ սպորտային ավտոմեքենայի նոր մոդելը պետք է համընդհանուր մոդել լինի: Երկտուրբո 1.6 լիտրանոց 262 ձիաուժ հզորությամբ շարժիչով եքենայի համար հիմք կարող է ծառայել Իտալիայում ստեղծված և Ժնևի ավտոսրահում այս տարվա սկզբին ներկայացված կոնցեպտուալ PassoCorto-ն:
 

Hyundai-ն ծրագրում է նոր սպորտային ավտոմեքենա թողարկել (տեսանյութ)