Հնդկաստանում 5000 աշակերտ մասնակցել է յոգայի պարապմունքի` աղոթելով աշխարհում խաղաղության համար (լուսանկարներ)
Հնդկաստանի հարավային Հայդերաբադ քաղաքում շուրջ 5000 ուսուցիչ և աշակերտ առավոտն սկսել են զանգվածային մարզանքով:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը` Հայդերաբադում մասնաճյուղ ունեցող Դելիի հանրակրթական դպրոցի մի խումբ աշակերտներ յոգայի 7 դասական դիրք են ցուցադրել` միաժամանակ աղոթելով աշխարհում ներդաշնակության և խաղաղության համար:
Յոգան Հնդկաստանում զարգացել է դեռևս մ.թ.ա. 600-500 թվականներին և կիրառվել է դպրոցներում` երեխաներին օգնելու հանգստանալ և պատրաստվել դասերով լի օրվան:

















