Ինչպես է «քուն մտնում» համացանցը տարբեր աշխարհամասերում` արևի մայր մտնելուն զուգահեռ (շարժանկար)
Մինչ Նյու Յորքն ու Լոնդոնը համարվում են քաղաքներ, որոնք երբեք չեն քնում, աշխարհի մեծ մասում համացանցը գիշերային ժամերին անջատվում ու հանգստանում է, ինչպես մարդիկ:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը` ամերիկացի հետազոտողների կազմած անիմացիոն քարտեզը բացահայտում է, թե ինչպես է Աֆրիկայի, Ռուսաստանի և Ավստրալիայի մեծ մասը հետևում համացանցում «ցերեկային ակտիվության» գործոնին: Դա նշանակում է, որ համացանցի օգտագործումը գնալով մեծանում է օրվա ընթացքում և գրեթե դադարում մայրամուտից հետո:
Որպես հակադրություն՝ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Հնդկաստանն ու Արևելյան Ասիան ակտիվ են գիշերվա ժամերին, ինչը պարզվել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի վերջին ուսումնասիրության արդյունքում, որի ընթացքում հետազոտողները 11 ամսում հետևել են աշխարհի 4 մլրդ IPv4 հասցեից 1 մլրդ-ին:













