Միջուկային համաձայնագիր կնքելու դեպքում Իրանն «Իսլամական պետությունից» վտանգավոր կդառնա. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն կարծում է, որ Իրանն «Իսլամական պետություն» խմբավորումից ավելի վտանգավոր կդառնա, եթե միջազգային միջնորդ «վեցյակի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) և Թեհրանի միջև համաձայնություն կնքվի, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Jerusalem Post-ին:
«Մենք կանգնած ենք համաշխարհային ուժերի հետ համաձայնության կնքման վտանգի առաջ, որն Իրանին կթողնի միջուկային պետություն դառնալու շեմին: Թեհրանը կունենա հազարավոր ցենտրիֆուգներ, որոնց օգնությամբ նա կկարողանա կարճ ժամանակում ատոմային ռումբ ստեղծել»,- ասել է նա:
«Դա վտանգ է ողջ աշխարհի համար, հատկապես՝ Իսրայելի։ Դա շատ ավելի վտանգավոր է, քան «Իսլամական պետության» կողմից եկող սպառնալիքը»,- հավելել է Նեթանյահուն:
Դա արդեն Նեթանյահուի նման առաջին հայտարարությունը չէ: Իսրայելի վարչապետը նաև խնդրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային թույլ չտալ Իրանին միջուկային զենք մշակել:










