Ճապոնիայի կայսրուհի Միտիկոն իր 80-ամյակը նշում է խաղաղության կոչ հղելով
Ճապոնիայի կայսրուհի Միտիկո Սյոդան, ով այսօր նշում է ծննդյան 80-ամյակը, մինչ այժմ չի կարողանում մոռանալ Երկրորդ համաշխարհային պատերազմի հուշերը: Իր հոբելյանի առթիվ գրված նամակում նա հիշեցրել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից անցել է մոտ 70 տարի, որից անհրաժեշտ է դասեր քաղել, գրում է TASS գործակալությունը։
Նա կոչ է արել խորհել այն մասին, թե մարդկանց ինչ է բաժին հասել պատերազմից։ Կայսրուհին պատմել է ամերիկացիների ռմբակոծությունների մասին, երբ նա դեռ աշակերտուհի էր, նաև՝ թե ինչպես է Տոկիոն տարհանման մեջ գտնվել և թե ինչ վախեր է ապրել կապիտուլյացիայից հետո։
Կայսրուհին խաղաղության կոչ է հղել աշխարհին՝ հավելելով, որ անհրաժեշտ է մեծ ջանքեր ներդնել:


















