Բրիտանացի գիտնականները վերստեղծել են Թութանհամոնի ամենամանրակրկիտ դիմանկարը (լուսանկարներ, տեսանյութ)

16:05 • 20.10.14

Բրիտանացի գիտնականները ստեղծել են եգիպտացի փարավոն Թութանհամոնի ամենամանրակրկիտ դիմանկարը։ Փարավոնի դիմանկարը վերստեղծվել է արտաքինի համակարգչային մոդելավորման միջոցով՝ մումիայի անատոմիական առանձնահատկությունների վերլուծության հիման վրա, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

Հետազոտության արդյունքներն ամբողջությամբ կներկայացվեն «Թութանհամոն. բաց ճշմարտություն» վավերագրական ֆիլմում հաջորդ շաբաթ։

 

Գիտնականների կարծիքով՝ փարավոնը, ով մահացել է 19 տարեկանում, այնքան էլ գրավիչ արտաքին չի ունեցել։ Նա ունեցել է ատամնաշարի սխալ դիրք և առաջ եկած ստորին ծնոտ։ Նրա ձախ ոտքը լրջորեն ծռված է եղել կոճի շրջանում, այնպես որ, ծուռթաթության պատճառով նա, հավանաբար, ձեռնափայտով է շարժվել։ Բացի այդ, Թութանհամոնն ունեցել է շատ լայն ազդրեր և նեղ ուսեր։

 

Գիտնականները կարծում են, որ փարավոնը, հավանաբար, ունեցել է գենետիկ հիվանդություններ, որի պատճառը եղել են մտերմիկ բարեկամական ամուսնությունները, որոնք տարածված են եղել եգիպտական փարավոնների ընտանիքներում։ Այդ կարծիքի օգտին են այն վկայությունները, որ այդ տոհմի անդամները վաղ տարիքում են մահացել։

 

«Նրա անմիջական նախնիները և սերունդները վաղ են մահացել, և յուրաքանչյուր հաջորդ սերունդ՝ ավելի վաղ»,- նշել է Լոնդոնի Կայսերական քոլեջի բժշկության դասախոս Խուտան Աշրաֆյանը։

 

Թութանհամոնն իշխել է Եգիպտոսում մ.թ.ա. 1332-1323թթ.։ Պատմաբանները նրան համարում են Էխնատոն փարավոնի որդին, ով ամուսնացած է եղել Նեֆերտիտիի հետ։ Թութանհամոնի մայրը եղել է Էխնատոնի մյուս կինը, ով, որոշ գիտնականների համոզմամբ, եղել է իր ամուսնու քույրը։

The burial maskThe face of the boy king

Tutankhamun was reliant on a walking stick thanks to his club foot, which may have been due to the fact that his parents were brother and sister


 

Բրիտանացի գիտնականները վերստեղծել են Թութանհամոնի ամենամանրակրկիտ դիմանկարը (լուսանկարներ, տեսանյութ)