Հյուսիսային և Հարավային Կորեաների սահմանին կրակոցներ են հնչել
Հյուսիսային և Հարավային Կորեաների սահմանին կարճատև կրակահերթ տեղի ունեցել երկու երկրների զինվորների միջև:
Ինչպես հաղորդում է BBC-ն` հարավկորեական աղբյուրին հղումով, հյուսիսկորեացիները մոտեցել են սահմանազատման գծին, ինչից հետո հարավկորեացի զինվորականները նախազգուշացնող կրակ են բացել:
Հյուսիսկորեացիները ևս կրակ են բացել, ինչի արդյունքում կողմերը 10 րոպե շարունակ կրակել են միմյանց ուղղությամբ: Տուժածների մասին ոչինչ չի հաղորդվում:










