Mango-ն ներողություն է խնդրել «նացիստական» նախշով վերնաշապիկի համար

11:40 • 20.10.14

Իսպանական Mango ընկերությունը ներողություն է խնդրել «նացիստական» նախշով վերնաշապիկի համար, գրում է gazeta.ru-ն:

 

Գերմանիայում ընկերությանը քննադատել են, որ մոդելներից մեկի վրայի նախշը նման է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ SS-ի հանդերձանքի նշանին: Միևնույն ժամանակ նշվում է, որ Mango-ի վերնաշապիկի վրա ներկայացված է մեկ «նացիստական» գիծ, մինչդեռ SS-ի հանդերձանքի վրա դրանք երկուսն են:

 

«RAYO վերնաշապիկը փոքր մոտիվներով ոգեշնչված հավաքածուի մեջ է մտնում: Այդ շարքում ներկայացված է ևս երկու մոդել, որոնց վրա կան սրտեր և աստղեր»,- ասված է The Local.es պարբերականի համար Mango-ի հայտարարության մեջ:

 

«Mango-ն ցավում է անհաջող ասոցացման համար, որն առաջացել է այդ դիզայնի պատճառով»,- հավելել են ընկերությունում: