Վաղը գիշերը Արարատյան դաշտում հնարավոր է ջերմաստիճանի անկում մինչև 0°C. ԱԻՆ

12:40 • 20.10.14

Հոկտեմբերի 21-ի գիշերը Արարատյան դաշտում օդում հնարավոր է ջերմաստիճանի անկում մինչև 0°C, հողի մակերևույթին -1°…-2°C ցուրտ: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։ 


Երևան քաղաքում հոկտեմբերի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:


Հոկտեմբերի 21-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիս-արևելյան 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 21-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով, ցերեկը նույնքան կբարձրանա: