Դայակի դաժանությունը 1-ամյա զույգերի հանդեպ բացահայտվել է, երբ մեծ եղբայրը պատմել է մորը` ինչ է տեսել (լուսանկար, տեսանյութ)
Դայակը բռնվել է մեկամյա զույգերի հետ դաժանորեն վարվելիս, երբ լսելով 8-ամյա որդու բողոքները` ծնողները դիտել են սենյակում տեղադրված տեսախցիկի ձայնագրությունը:
Ինչպես գրում է Daily Mail-ը` 34-ամյա Դանա Քեշը, ում Լոս Անջելեսում որպես դայակ էին վարձել, անգամ փորձաշրջան է անցել աշխատանքի ընդունվելուց առաջ:
Երեխաների մայրը ապշել է, երբ 8-ամյա որդին իրեն պատմել է, թե ինչպես է վարվել դայակը զույգերի հետ իր աչքի առաջ: Որդու խոսքերից հետո մայրն սկսել է ուշադիր զննել տեսանյութերը` գտնելու դաժան տեսարանները: Արդյունքն ապշեցրել է նրան:














